Տանզանիայում կին պատգամավորներին արգելված է շենքում արհեստական թարթիչներով եւ եղունգներով գնտվել, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Breitbart-ին:

Համապատասխան հրամանը ստորագրել է խորհրդարանի խոսնակ Ջոբ Նդուգայը, նշելով, որ ապագայում արգելքը կարող է վերաբերել նաեւ վառ դիմահարդարմանը:

Նշվում է, որ արգելքը ներկայացվել է երկրի առողջապահության նախարար Ֆաուստին Նդուգուլիլեի ելույթից հետո: Նա հաղորդել է, որ արհեստական թարթիչները եւ եղունգները կարող են վնասել առողջությանը: Նրա տվյալներով, մոտ 700 կին դիմել է Մուխիմբիլիի պետական հիվանդանոց արհեստական թարթիչներից եւ եղունգներից առաջացած բարդությունների պատճառով:

Ավելի վաղ Տանզանիայի նախագահ Ջոն Մագուֆուլին կանանց կոչ էր արել չօգտագործել հակաբեղմնավորիչ միջոցներ, քանի որ երկրին շատ մարդիկ են պետք: