Client Earth բնապահպան կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել Շվեդիայի ջրային տարածքներում «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության դեմ՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Կազմակերպությունը պահանջում է անմիջապես դադարեցնել շինարարությունը։
Ակտիվիստները պնդում են, որ փաստաթղթերը կազմվել են առանց հաշվի առնելու, թե շինարարությունն ինչ ազդեցություն կունենա Բալթիկ ծովի էկոհամակարգի վրա։
Client Earth-ը պնդում է, որ գազատարի շինարարության ժամանակ պետք է պայթեցվեն Երկրորդ աշխարհամարտից ծովի հատակում մնացած ռումբերը, ինչը կվնասի ծովային կենդանիներին։
Սա կազմակերպության կողմից ներկայացված դատական երկրորդ հայցն է։ Առաջինը ներկայացվել էր Ֆինլանդիայի դատարան։ Սակայն թե՛ Շվեդիայի, թե՛ Ֆինլանդիայի դատարաններն արդեն թույլատրել են շինարարության իրականացումը։



























