ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել կատուների եւ շների սպանությունն արգելող օրինագծին՝ սննդում դրանց օգտագործման նպատակով, հաղորդում է «Գազետան»` հղում անելով The Hill-ին:

Օրինագծի նախաձեռնողներն են Հանրապետական Վերն Բյուկենենը եւ դեմոկրատ Ալի Հեյտինգսը:

Օրենքի խախտումը նախատեսում է մինչեւ 5 հազար դոլար տուգանք:

Ըստ փաստաթղթի բացառություններ կարվեն  միայն հնդկացիների ցեղերի համար, ովքեր որոշ կրոնական ծեսերի համար սպանում են այդ կենդանիներին: