Միացյալ Նահանգները 45 տարվա մեջ առաջին անգամ դարձել է նավթի արդյունահանման համաշխարհային առաջնորդ։ Արդյունահանվող վառելիքի ծավալների հարցերով ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչության տվյալներով՝ Ամերիկան առաջ է անցել Սաուդյան Արաբիայից ու ՌԴ-ից, հայտնում է DW-ն։
ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչությունում բացատրում են, որ 2014 թվականի կեսերին նավթի գինը նվազել է, որի առնչությամբ ամերիկյան արտադրողները նվազեցրել են իրենց ծախսերն ու ժամանակավորապես կրճատել են նավթի արդյունահանումը․ «Սակայն 2016 թվականի սկզբին նավթի գների աճից հետո ներդրումներն ու արտադրությունը սկսել է աճել։ Այն դեպքում, երբ Սաուդյան Արաբիան ու ՌԴ-ն վերջին տարիներին պահպանել են նավթի արդյունահանման համեմատաբար կայուն մակարդակ»։
ԱՄՆ-ն նավթի արդյունահանման համաշխարհային առաջնորդ է եղել 1973 թվականին։



























