Որոշ փոքր խմբեր քարոզչություն են տանում, դպրոցներում, մանկապարտեզներում, թաղապետարաններում, քաղաքապետարաններում ասում են՝ այս մարդիկ հենց եկան, բոլորիդ հանելու են աշխատանքից. այդպես չէ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության Արայիկ Հարությունյանը:

Նա պարզաբանեց, որ նախորդ 4 ամիսներին ցույց են տվել, որ լավ մասնագետները մնում են պաշտոններում. «Ասելու ենք՝ դրսեւորեք ձեր լավագույն որակները եւ առաջ գնացեք ձեր կարիերայի ճանապարհով»:

ԿԳ նախարարը եւս մեկ անգամ վստահեցրեց, որ դպրոցներն ապաքաղաքականացնելու են:

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ վստահեցրեց, որ զբաղվելու են նաեւ Երեւանի՝ քաղաքային ենթակայության բոլոր պոլիկլինիկաների խնդիրներով: 

«Պարոն Մարությանն ավելի լավ է պատկերացնում պոլիկլինիկաների խնդիրները, քան պոլիկլինիկաների շատ տնօրեններ»,- հայտարարեց Արսեն Թորոսյանը: