Մոսկվայի գիշերային ակումբներից մեկում սպանվել է Հայաստանի մի քաղաքացի: «Ռոսբալտ» գործակալության փոխանցմամբ՝ Նովոչերկասկի անցուղում գտնվող «Չուդնայա դոլինա» գիշերային ակումբում ծեծկռտուք է սկսվել հայերի եւ տեղացիների միջեւ: Ծեծկռտուքի ընթացքում Հայաստանի 30-ամյա քաղաքացին դանակի երեք հարված է ստացել: Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիկշկները չեն կարողացել օգնել տուժածին, որն էլ մահացել է ուշքի չգալով:

Հարուցվել է քրեական գործ, ոստիկանները փնտրում են հանցագորության հեղինակներին: