Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն հրաժարվել է մեկնաբանել հայաստանյան մամուլի հրապարակումները, թե Հայաստանի հավաքականը «ծախելու» է Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպումը` շահավետ տնտեսական գործարքի դիմաց:
«Ինչ-որ մեկն արդեն զանգել է ինձ այդ տեղեկատվության կապակցությամբ»,- Championat.ru-ին ասել է Ֆուրսենկոն:
«Ես ասացի, որ իմ արժանապատվությունից ցածր է նույնիսկ այդ հարցին պատասխանելը: Մենք բաց թողեցինք այդ թեման: Հայկական թերթի դեմ հայց ներկայացնելու մասին չենք էլ մտածել. շունը կհաչի, քամին կփչի»,- ասել է նա:





























