Երգիչ Ռուբեն Հախվերդյանը «Արմատ» ակումբում հայտարարել է, թե ինքը համակրում է դաշնակցական գաղափարներին եւ ոչ թե Դաշնակցությանը։ «Մեջներից եղածը Դաշնակցությունն է, որը շատ մեծ բաներ է անում դրսում։ Սակայն, հավատացեք ինձ, այնտեղ կան մարդիկ, որոնց, եթե ձեռքս ճար լիներ, կգնդակահարեի»։
Երգիչը նաեւ ասել է, թե Հայաստանը դեռեւս հեռու է կայացման գործընթացից, սահմանները փակ են, երկիրն ապրում է, ինչպես ճահիճում: Հախվերդյանը նաեւ ասել է, որ շատ իշխանավորներ այսօրվա օրով են ապրում եւ մտածում, թե որքան գռփեն՝ չմտածելով հետագա սերունդի մասին, որը, հավանաբար, սարսափելի դրության մեջ կհայտնվի. "Ավագ սերունդը պահպանել է ֆեոդալական եւ խորհրդային կլիշեներ, այդ սերունդը չի կարող ազատ մտածել։ Իշխանությունները եւս դրա մասն են։ «Երկու երես պետք է այդ լվացքը լվացվի, որպեսզի նոր տղա գա եւ ասի, որ իմ հարստությունը ոչ թե իմ գրպանն է, այլ իմ ժողովուրդը»:



















