ՀՀ ՏԿՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ նախարարության մոտ են հավաքվել ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող վարորդները եւ բարձրաձայնել են իրենց հուզող խնդիրները:
Նա, մասնավորապես, գրել է.
«ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարության մոտ էին հավաքվել ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող վարորդներ՝ թույլտվությունների «дозволь» վերջանալու հետ կապված բողոքելու նպատակով:
Դիմել ենք Ռուսական կողմին՝ նոր քանակություն տրամադրելու համար:
Ի դեպ, վարորդները բարձրաձայնեցին իրենց հուզող այլ խնդիր եւս՝ կապված մրցույթի անցկացման հետ, որի առթիվ վաղը կձեւավորվի աշխատանքային խումբ եւ հանդիպման ընթացքում կքննարկենք մանրամասները:
Պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո դադարեց բողոքի ակցիան»:



























