Վիրջինիայում հազվադեպ երկգլխանի օձ են հայտնաբերել՝ տեղեկացնում է CNN-ը։ 

Տեղի բնակիչներից մեկը, գտնելով օձին, զանգել է համապատասխան մարմիններին եւ հայտնել այդ մասին։ Փորձագետներն ասել են, որ երկգլխանի օձերը շատ հազվադեպ են հանդիպում, քանի որ կարճ են ապրում։

Օձին տեղափոխել են Վիրջինիայի Ուեյնսբորո քաղաքի Վայրի բնության կենտրոն եւ ռենտգեն են արել՝ պարզելու համար, թե ինչպես են երկու գլուխները կապված մարմնի հետ։

«Կարծես ձախ գլուխը գերիշխող դեր ունի։ Այն ավելի ակտիվ է եւ ավելի լավ է արձագանքում»,- ասել են կենտրոնում։

Պարզվել է, որ երկգլխանի օձը երկու շնչափող ունի, երկու կերակրափող, մեկ սիրտ եւ մեկ զույգ թոք։