Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը պետական բյուջեից այս տարի 242 հազար 769 եվրո կստանա՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Թագավորական տան կայքը։
Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Լետիսիա թագուհին կստանա 133 հազար 530 եվրո, նախկին թագավոր եւ այժմյան միապետի հայր Խուան Կառլոսը՝ 194 հազար 232 եվրո, իսկ նախկին թագուհի Սոֆյան՝ Ֆիլիպի մայրը՝ 109 հազար 260 եվրո։
Թագավորական տան ընդհանուր բյուջեն կկազմի 7 887 150 եվրո։ Մոտ 3,84 մլն եվրո էլ կծախսվի պալատական սպասավորների եւ մյուս աշխատակիցների վրա։




























