Պեկինին դժվար է շարունակել ԱՄՆ-ի հետ առեւտրային բանակցությունները, քանի դեռ Վաշինգթոնը «դանակ է դեմ տալիս» Չինաստանի վզին։ Բանակցությունների վերականգնման ժամկետը կախված է ԱՄՆ-ի «կամքից»։ Այս մասին ասել է ՉԺՀ-ի կոմերցիայի փոխնախարար Վան Շոուվենը՝ տեղեկացնում է Reuters-ը։
Չինաստանի ԱԳ ղեկավար Վան Ին Նյու Յորքում հայտարարել էր, որ բանակցությունները չեն կարող կայանալ «սպառնալիքների եւ ճնշման» ֆոնին։
ԱՄՆ իշխանությունները առեւտրի եւ անվտանգության հարցում անհիմն մեղադրում են Չինաստանին, ինչը թունավորում է Պեկինի եւ Վաշինգթոնի համագործակցության մթնոլորտը։ «Եթե այսպես շարունակվի, ամերիկա-չինական հարաբերությունների անցած չորս տասնամյակների ձեռքբերումները մի ակնթարթում կոչնչացվեն»,- ասել է Վան Ին։




























