Վրաստանի հանրային առողջության եւ հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի տվյալներով, գրիպի սեզոնի սկզբից, արձանագրվել է H1N1 վարակով հիվանդանալու 303 դեպք:

Նաեւ արձանագրվել է B տարատեսակով վարակման 39 եւ A վարակով վարակման 7 դեպք: Մահացել է 13 մարդ, որոնցից 8-ը` H1N1-ից, 3-ը` B վարակից, երկուսը` A գրիպից:

Մահացու բոլոր դեպքերի պատճառը բժշկին ուշ դիմելն է:

Վրաստանի առողջապահության նախարարությունը նկատում է, որ գրիպի հիվանդացության գագաթնակետն անցել է: