ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիային կոչ է արել հետեւել Լեհաստանի օրինակին եւ հույսը չդնել ռուսական էներգապաշարների վրա, ինչը կարող է նրան խոցելի դարձնել՝ տեղեկացնում է Reuters-ը։
«Արտասահմանյան մեկ մատակարարից կախումը կարող է երկրին խոցելի դարձնել շորթման եւ սպառնալիքների հանդեպ», -ասել է Թրամփը։
ԱՄՆ-ը հանդես է գալիս «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման դեմ՝ ներդրողներին սպառնալով պատժամիջոցներով՝ չնայած որ եվրոպական մի շարք երկրներ ներառված են այդ ծրագում եւ այն համարում են շահավետ։




























