ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ, եթե դա կօգնի Վենեսուելային, հայտնում է Reuters–ը։
«Ես պարզապես ցանկանում եմ, որ Վենեսուելայում ամեն ինչ հարթվի, որ մարդիկ անվտանգ լինեն։ Մենք հոգ կտանենք Վենեսուելայի մասին»,–ասել է ԱՄՆ նախագահը։ Պատասխանելով Մադուրոյի հետ հանդիպման մասին հարցին՝ Թրամփը շեշտել է. «Եթե նա այստեղ է, եթե նա ցանկանում է հանդիպել…դա իմ պլանների մեջ չի մտնում, բայց եթե կարող եմ օգնել մարդկանց, ապա դա այն է, ինչի համար ես այստեղ եմ»,–նշել է նա։




























