Չեչնիան եւ Ինգուշեթիան պայմանավորվել են իրենց միջեւ սահմաններ տեղադրելու մասին։ Համապատասխան համաձայնագիրը ստորագրել են հանրապետությունների ղեկավարներ Ռամզան Կադիրովը եւ Յունուս-Բեկ Եվկուրովը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Փաստաթղթում հստակեցվում է, որ Չեչնիան Ինգուշեթիային է փոխանցել Նադտերեչի շրջանի մի մասը՝ լեռնային եւ անտառային տեղանք։ Իր հերթին Ինգուշեթիան Չեչնիային է փոխանցել համարժեք տարածք՝ Մալգոբեկի շրջանի հետ սահմանին։

Տարածքային վեճի պատճառով Ինգուշեթիայում բողոքի ակցիաներ էին սկսվել, փակվել էին ճանապարհներ, վատացել էր բջջային կապը։

Ինգուշեթիայի եւ Չեչնիայի սահմանի վերաբերյալ տարաձայնություններն առաջացել էին 2012 թվականին։ Այն ժամանակ կողմերը չէին կարողանում կիսել Սունժենի եւ Մալգոբեկի շրջանները։