ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին մեղադրել է Չինաստանին Կոնգրեսի առաջիկա միջանկյալ ընտրություններին խառնվելու մեջ։ Այս մասին նա հայտարարել է ՄԱԿ ԱԽ նիստի ելույթի ժամանակ։

«Նրանք ցանկանում ենք, որ ես կամ մենք հաղթենք, քանի որ ես առաջին նախագահն եմ, որ ինչ–որ ժամանակ մարտահրավեր եմ նետել Չինաստանին առեւտրի հարցում,  եւ մենք հաղթում ենք։ Մենք հաղթում ենք բոլոր մակարդակներում։ Մենք չենք ցանկանում, որ նրանք միջամտեն մեր առաջիկա ընտրություններին»,–ասել է Թրամփը։