Walt Disney-ին պատկանող 21st Century Fox ընկերությունը հայտարարել է Sky բրիտանական արբանյակային հեռուստատեսությունում իր մասնաբաժինը ամերիկյան Comcast-ին վաճառելու որոշման մասին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Հաշվի առնելով այն գումարը, որը Comcast-ը համաձայնել է վճարել Sky-ի համար, մենք եւ Disney-ը որոշել ենք նրան վաճառել Sky-ում 21 Century Fox-ի 39 տոկոս մասնաբաժինը։ Շնորհավորում ենք Comcast-ին իր սպասված ձեռքբերման համար»,- ասվում է 21 Century Fox-ի հայտարարության մեջ։

Նշվում է, որ գործարքի գինը 11,6 միլիարդ ֆունտ սթեռլինգ է։