Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը Ինգուշեթիայի հետ սահմանի մասին համաձայնագիրը պատմական իրադարձություն է անվանել։ Այդ մասին նա գրել է իր Telegram-ալիքում՝ տեղեկացնում է «Վեդոմոստի»-ն։
Չորեքշաբթի Կադիրովը եւ Ինգուշեթիայի նախագահ Յունուս-Բեկ Եվկուրովը երկու երկրների միջեւ սահմանի մասին համաձայնագիր են ստորագրել։
Կադիրովը պարզաբանել է, որ մինչ այսօր Չեչնիայի եւ Ինգուշեթիայի միջեւ իրավաբանորեն ձեւակերպված սահման չի եղել։ Նրա խոսքերով՝ դա «զանազան սադրիչ գործողությունների առիթ էր տալիս վայնախ ժողովրդի ակնհայտ թշնամիներին»։




























