Ռուսաստանը մեծամտություն է համարում ՄԱԿ ԱԽ-ում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հնչեցրած՝ Սոլսբերիում Մոսկվայի կողմից քիմիական զենք գործածելու մասին մեղադրանքները, բայց դրանցում ոչ մի նոր բան չկա։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Թերեզա Մեյն առաջին անգամ չէ նման մեղադրանքներ ներկայացնում, եւ ամեն անգամ բավական մեծամտորեն հայտարարում է, թե իրենք հարյուրտոկոսանոց ապացույցներ ունեն։ Սակայն դրանք ոչ մեկին չեն ներկայացնում։ Խախտում են երեք կամ չորս բանաձեւերի դրույթները՝ երկխոսություն սկսելու եւ ստեղծված իրավիճակը քննարկելու անհրաժեշտության մասին»,- նշել է նախարարը։