ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Եվրոպայի երկրները մոտ ժամանակներս կփոխեն Իրանի հանդեպ պատժամիջոցների մասին իրենց որոշումները, իսկ գործընկերների այժմյան դիրքորոշումն իրեն բոլորովին չի վշտացնում։ Այս մասին Թրամփը հայտարարել է Նեթանյահուի հետ հանդիպումից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ՝ եվրոպացիներն իրենց շատ լավ կպահեն։ Շատ լավ։ Ուղղակի հետեւեք»,- իր վստահությունն է հայտնել Սպիտակ տան ղեկավարը։




























