Ամերիկյան աշխատակազմն ակնկալում է, որ Իսրայելը զիջումներ կանի Պաղեստինին՝ կապված վերջերս ամերիկյան դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշման հետ։ Այս մասին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանն ասել է Դոնալդ Թրամփը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Սա շատ խոշոր խաղադրույք է։ Իսրայելը ստացել է առաջին խաղադրույքը, եւ այն շատ խոշոր է։ Դրանում որեւէ կասկած չկա»,- հայտարարել է Թրամփը։

«Սա նաեւ կնշանակի, որ Իսրայելը պետք է որեւէ բան անի՝ հօգուտ տարածաշրջանային հակամարտության մյուս կողմի։ Գործարքները պետք է երկու կողմին էլ բավարարեն»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։

Նա նաեւ վստահություն է հայտնել, որ պաղեստինցիները կվերականգնեն Իսրայելի հետ խաղաղ բանակցությունները։