Սևանա լճում այսօր՝ սեպտեմբերի 26–ին, քաղաքացի է կորել։

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժամը 21:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ժամը 19:00-ի սահմաններում քաղաքացին սկուտերով մտել է Սևանա լիճ և դեռ չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: