Իրանի նախագահ Հասան Ռոհանին կարծում է, որ ԱՄՆ-ը կվերադառնա միջուկային գործարքին։ Թեհրանը համաձայնագրում կմնա այնքան ժամանակ, քանի դեռ կարող է դրանից քաղել կողմերի խոստացած օգուտը։

«Ամերիկյան այդ աշխատակազմը, ցավոք․․․ նրանց շփման ոճը, հավանաբար, տարբերվում է, քանի որ նրանք նոր են քաղաքականության մեջ»,- նշել է Ռոհանին։

Հիշեցնենք, որ Թրամփը հայտարարել էր, թե նոյեմբերից ուժի մեջ կմտնեն Իրանի դեմ նոր պատժամիջոցները։