Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի անդամ Գյոքհան Գյոնուլը տհաճ իրավիճակի մեջ է հայտնվել: Թուրքական հեռուստաընկերություններից մեկին հարցազրույց տալու ժամանակ պարզվել է, որ Գյոնուլի մարզաշապիկի վրա պետական դրոշը սխալ է պատկերված, տեղեկացնում է apasport.az-ը:
Դա հարուցել է հավաքականի խաղացողների եւ երկրպագուների վրդովմունքը: Մանավանդ, որ մարզաշապիկն արտադրող ընկերությունն իր էմբլեման եւ գովազդային նշումները ճիշտ էր գրել:
Նշենք, որ սա թուրքական թիմում առաջին նմանատիպ միջադեպը չէ: Ավելի վաղ Սերվետ Չեթինը դաշտ էր դուրս եկել առանց գերբի, իսկ Սաբրի Սարըօղլուն «Սարբի» անվան տակ:





























