Այծերը երջանիկ մարդկային դեմքեր են նախընտրում: Նման եզրահանգման է եկել Բրիտանիայից, Գերմանիայից եւ Բրազիլիայից գիտնականների  խումբը, հաղորդում է Reuters-ը:

Լոնդոնի համալսարանում դոկտոր Ալան ՄաքԷլլիգոթի անցկացրած ուսումնասիրությունը առաջիններից է, որ ապացուցում է, որ այծերը տարբերում են մարդկային զգացմունքները:

Հետազոտողները փորձին ներգրավել են 20 այծի, օգտագործելով մեկ մարդու սեւ եւ սպիտակ լուսանկարները: Մի լուսանկարում նա ժպտում էր, մյուսում՝ զայրացած էր:

Հետազոտողները հայտնաբերել են, որ այծերը ավելի լավ արձագաքնել են երջանիկ նկարներին, օրինակ՝ ուսումնասիրելով դրանք իրենց դնչերով:  

 «Այծերն իսկապես կանգ են առել, նայել նկարներին եւ ուշադիր ուսումնասիրել: Նրանք պարզապես չէին քայլում եւ ցանկանում  նկարները հանել պատերից եւ ծամել», - ասել է գիտնականներից մեկը: