Հայաստանում իսկապես սննդամթերքի գների աճ կա: Այս մասին սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:

Նրա խոսքով, երկրում ամենաքիչը սմբուկն է թանկացել:

«Գնաճը գրանցվել  է ոչ միայն գյուղատնտեսական ապրանքների, այլ նաեւ կաթնամթերքի ոլորտում: Կաթի եւ կաթնամթերքի գները շատ դանդաղ, սահուն եւ բոլորիս համար աննկատ բարձրացրեցին», - ասաց Հակոբյանը:

Փորձագետը համոզված է, որ այս հարցով պետք է զբաղվի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Միեւնույն ժամանակ, Մելիտա Հակոբյանը հավելեց, որ որոշ ապրանքատեսակների գները իջել են օրինակ՝ շաքարավազի: