ԱՄՆ կոնգրեսը դժվար թե մինչեւ նոյեմբեր Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառի՝ տեղեկացնում է Bloomberg-ը։
Ներկայացուցիչների պալատն այս շաբաթվա վերջին, հավանաբար, կգնա արձակուրդ՝ մինչեւ նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ի ընտրությունները։ Մինչ այդ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ քվեարկություն նախատեսված չէ։
«Հապաղումը նշանակում է անորոշություն ներդրողների համար, որոնք փորձում են գնահատել շուկայի վրա բազմաթիվ առաջարկված պատժամիջոցների ազդեցությունը»,- գրում է գործակալությունը։ Ռուսաստանի միլիարդատերերի եւ ընկերությունների դեմ ապրիլյան պատժամիջոցներից հետո ներդրողները ռուսական պետական պարտքից 7,5 միլիարդ դոլար էին հանել։




























