Moody’s վարկանշային գործակալությունը հրապարակել է զեկույց այն մասին, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ ավիաընկերությունների համար ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալն առանց երկկողմ համաձայնագրերի (կոշտ Brexit)՝ տեղեկացնում է Kommersant.ru-ն։

Զեկույցում ասվում է, որ կոշտ Brexit-ն էական բացասական ազդեցություն կթողնի եվրոպական ավիաընկերությունների վարկային վիճակի վրա։ Ամենամեծ ռիսկը Եմ-ի եւ Բրիտանիայի միջեւ ուղեւորափոխադրումների արգելքն է։ Բացի այդ, կոշտ Brexit-ի դեպքում ընթացիկ լիցենզիաները կարող են չգործել։ Որպես եւս մեկ ռիսկ, նշվում է Եվրոպայում մակրոտնտեսական իրավիճակի վատացումը։