Կրեմլն առաջվա պես ելնում է նրանից, որ Մեծ Բրիտանիայում Սերգեյ եւ Յուլյա Սկրիպալներին թունավորելու մեջ կասկածվող Ալեքսանդր Պետրովն ու Ռուսլան Բոշիրովը քաղաքացիական անձինք են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Բրիտանական թերթի այս տեղեկատվությունը, ինչքան ես եմ հասկանում, ոչ պաշտոնական հետաքննություն է։ Մենք չգիտենք՝ որքանով է այն համապատասխանում եւ համապատասխանում է արդյոք իրականությանը»",- նշել է Կրեմլի ներկայացուցիչը, ապա ընդգծել․ «Մենք առայժմ ելնում ենք այն տվյալներից, որոնք բարձրաձայնվել են հենց այդ քաղաքացիների՝ Պետրովի եւ Բոշիրովի կողմից»։




























