Մոսկվայի Բասմանյան դատարանը փոխել է իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատրյան քույրերից միջնեկի եւ կրտսերի խափանման միջոցը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Բավարարել խափանման միջոց ազատազրկումը որոշակի գործողությունների արգելքով փոփոխելու մասին քննչական մարմինների միջնորդությունը՝ մինչեւ 2018թ․ դեկտեմբերի 28-ը»,- ասվում է քույրերից յուրաքանչյուրի դատավճռի մեջ։
Քույրերը պետք է ապրեն առանձին բնակարաններում։ Դատարանի որոշման համաձայն՝ մեղադրյալներին արգելվում է գիշերային ժամերին լքել բնակության վայրը, շփվել որեւէ մեկի հետ՝ բացի քննիչից եւ մոտ հարազատներից, օգտագործել համացանց, բջջային կապ, շփվել միմյանց հետ։




























