Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի կողմից քիմիական զենքի օգտագործման վճարը շատ թանկ կլինի, եւ նրա համար աշխարհում հարմար տեղ չի գտնվի։ Այս մասին Հանթն ասել է Sky News-ին տված հարցազրույցում։

«Ռուսաստանին մեր ուղերձը շատ հստակ է՝ եթե նա շարունակի նման գործողությունները, շատ թանկ կվճարի»,- ասել է նա։

Հանթն ընդգծել է, որ քիմիական զենքը ամենաահավորներից մեկն է միջուկայինից հետո։ Այդ պատճառով Լոնդոնը թույլ չի տա, որ այն «նորմա» դառնա Սիրիայում կամ Բրիտանիայի փողոցներում։