Երեւանում կբացվի «Քարֆուր» ցանցի երկրորդ սուպերմարկետը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լակոթը:
Սուպերմարկետը կբացվի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման օրերին: Երկրորդ սուպերմարկետը գտնվում է մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարանի մոտ:
«Հույս ունենք, որ բիզնես համաժողովի շնորհիվ Հայաստանում ֆրանսիական ներդրումները կաճեն: Ֆրանսիացի ներդրողները ոչ միայն ներդրումներ են բերում, այլեւ կրթություն, էթիկա, հանրային պատասխանատվություն: Հույս ունենք, որ 2018 թվականի իրադարձությունների շնորհիվ Հայաստանում Ֆրանսիայի ներրդրումները կաճեն»,- նշել է դեսպանը: Նա տուրիզմը նշել է որպես հեռանկարային ոլորտ:
Բիզնես համաժողովը կանցկացվի Թումո կենտրոնում: Սրա հետ կապված դեսպանը նշել է Փարիզում համանման կենտրոնի բացման կարեւորությունը:



























