ՀՀ նախկին նախագահների մոտեցումները վատը չէին, սակայն այժմ դրանք այլ ձեւով են մատուցվում։ Այս մասին սեպտեմբերի 28-ին՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ մեկնաբանելով ՄԱԿ ԳԱ 73-րդ նստաշրջանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ղարաբաղի մասին։

Սակայն, փորձագետի կարծիքով, բոլոր այս մոտեցումները շտկման կարիք ունեն. «Քանի որ, եթե ՀՀ–ն նստում է բանակցությունների սեղանի շուրջ եւ չի ներկայացնում Ղարաբաղը, սակայն միաժամանակ խոսում է Ղարաբաղի մասին, ապա դա փաստացի նշանակում է, որ նա խախտել է իր խոսքը։ Քանի որ եթե չես խոսում Ղարաբաղի մասին, նշանակում է, որ պետք է խոսես Տավուշի կամ այն տեղերի մասին, որտեղ խախտում են սահմանը։ Այսինքն՝ այդ ձեւակերպումները շատ նուրբ մշակման կարիք ունեն»,–պարզաբանել է Մանասյանը։     

Միաժամանակ, նա շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը շատ է հիշեցնում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանի մոտեցումին այս հարցում, սակայն անցել են տարիներ եւ այդ մոտեցումը շտկվում է։

Միաժամանակ, քաղաքագետը կտրականապես դեմ էր արտահայտվել բանակցային սեղանի շուրջ որպես հակամարտության կողմ Ղարաբաղի վերադառնալուն՝ այդ մոտեցումը սխալական համարելով։

«Այդ ե՞րբ է  Բաքուն Ղարաբաղին դուրս հանել բանակցային գործընթացից։ Նման բան երբեք չի եղել։ Ղարաբաղը շարունակում է մնալ բանակցային գործընթացի մաս»,–շեշտեղ փորձագետը։

Հարցին՝ կարծո՞ւմ է նա, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը բարձր է, ինչպես հայտարարում են շատ փորձագետներ, քաղաքագետն ասաց, որ այլ կարծիքի է եւ դրա հավանականությունը չնչին է համարում։

Մանասյանը նաեւ քննադատեց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, որ եթե Ղարաբաղը կփոխանցվի Ադրբեջանին, ապա Բաքուն այնտեղ կանցկացնի ցեղասպանության քաղաքականություն տեղի հայ բնակչության նկատմամբ, շեշտելով, որ նման հայատարարություններ նախկինում էլ են արվել, մասնավորապես նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից

Հիշեցնենք, որ Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր անսամբլեայի 73-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եթե որեւէ մեկը չի ցանկանում թույլ տալ, որ տեղի ունենա հայ ժողովրդի նոր ցեղասպանություն: Ընդ որում՝ նա նշեց, որ ԼՂՀ կարգավիճակը եւ անվտանգությունը բանկացային գործընթացում կլինեն Հայաստանի բացառիկ առաջնայնությունը: