Երեւանում, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, գողության դեպք է տեղի ունեցել. ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք Փափազյան փողոցում կայանված Opel մակնիշի 35 FR 983 համարանիշի ավտոմեքենան թալանել են։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, պարզվել է, որ կոտրել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի ավտոմեքենայի ապակին եւ այնտեղից գողացել գազաբալոնն ու այլ իրեր։

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։