Շվեդ սոցիոլոգները պարզել են, որ մեծ կոլեկտիվում գրասենյակային աշխատանքը, որտեղ մեծ թվով հակառակ սեռի ներկայացուցիչներ կան, նպաստում է ամուսնալուծությանը՝ տեղեկացնում է Sciencemag ամսագիրը։
Գիտնականները վերլուծել են Դանիայի բոլոր այն ընտանիքների տվյալները, որոնք ամուսնացել են 1981-2002թթ․։ Որպես հետազոտվող երկիր ընտրվել է Դանիան, քանի որ այնտեղ ամուսնալուծություններ ավելի հաճախ են տեղի ունենում, քան սկանդինավյան մյուս երկրներում։ Նշված ժամանակահատվածում բաժանվել է մոտ 100 հազար զույգ։
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ առավել հաճախ բաժանվել են այն ամուսինները, որոնք աշխատավայրում շատ են շփվել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ։
Այսպես, հիմնականում կանանց հետ աշխատող տղամարդիկ ընտանիքից հեռացել են 15 տոկոսով ավելի հաճախ։ Կանանց մոտ այդ թիվը կազմել է 10 տոկոս։ Ընդ որում՝ կրթության բարձր մակարդակ ունեցողները երկու անգամ ավելի հաճախ են ամուսնալուծվում, քան քիչ կրթված նրանց հասակակիցները։
Ամուսնալուծության ամենաբարձր ցուցանիշը ռեստորանային ոլորտում կամ հյուրանոցային բիզնեսում աշխատող զույգերի մոտ է։ Առավել ամուր են ճանաչվել ֆերմերների եւ գրադարանավարների կազմած ընտանիքները։




























