Նախկին կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալը մինչեւ 2017թ․ վերջը համագործակցել է ՆԱՏՕ-ի միանգամից 4 երկրների հատուկ ծառայությունների հետ՝ օգնելով նրանց բացահայտել ռուսական գործակալներին՝ տեղեկացնում է Focus-ը։
Գործակալությունը մասնավորապես նշել է, որ 2012թ․ Սերգեյ Սկրիպալը բրիտանական Ми-6 հետախուզության աշխատակիցների ուղեկցությամբ մեկնել է Պրահա, որտեղ չեխական հատուկ ծառայություններին տեղեկատվություն է տրամադրել ռուսական հետախուզական ցանցի մասին։ Չեխիայում աշխատող ռուսական գործակալներից մի քանիսին Սկրիպալը դեռեւս ՀԳԾ-ում աշխատելու տարիներից գիտեր։
2016թ․ ամռանը Սերգեյ Սկրիպալն Էստոնիային է հանձնել այնքան հստակ տեղեկատվություն, որ այդ երկրում բացահայտվել են միանգամից 3 ռուսական գործակալներ, նրանց թվում՝ ռուսական ընտանիքում ծնված՝ էստոնական բանակի սպան եւ նրա հայրը։
Սկրիպալը նաեւ իսպանական CNI հատուկ ծառայություններին հայտնել է Կոստա դել Սոլի ռուսական մաֆիայի եւ Մոսկվայի բարձրաստիճան պաշտոնյաների քրեական կապերի մասին։




























