Քիչ առաջ Կիպրոսում, Լիմասոլի «Ցիրիոն» մարզադաշտում ավարտվեց Հայաստան-Վրաստան ֆուտբոլային ընկերական հանդիպումը: 2-1 հաշվով հաղթանակ տարան վրաց ֆուտբոլիստները:

Հանդիպման առաջին խաղակեսում` 21-րդ րոպեին վրացիներից հաշիվը բացեց Ալեքսանդր Իաշվիլին, իսկ 33-րդ րոպեին Սիրաձեն կրկնապատկեց այն:

Երկրորդ խաղակեսում հայ ֆուտբոլիստները ուժեղացրին ճնշումը մրցակցի դարպասին: 65-րդ րոպեին մեր հավաքականը 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ, որն անվրեպ իրացրեց Էդգար Մանուչարյանը: Սակայն փրկել խաղը մեր տղաները չկարողացան եւ պարտություն կրեցին:

Թիմերի մեկնարկային կազմերը հետեւյալն էին.

Հայաստանի հավաքական՝ Գևորգ Կասպարով, Հրայր Մկոյան, Սարգիս Հովսեփյան, Լևոն Հայրապետյան, Արարատ Առաքելյան, Արտակ Եդիգարյան, Հենրիխ Մխիթարյան, Մարկոս Պիզելի, Գևորգ Ղազարյան, Էդգար Մալաքյան, Էդգար Մանուչարյան:

Վրաստանի հավաքական՝ Գեորգի Լորիա, Լաշա Սալուկվաձե, Ակակի Խուբուտիա, Կախա Քալաձե, Լևան Կոբիաշվիլի, Մուրթազ Դաուշվիլի, Զուրաբ Խիզանիշվիլի, Գոգիտա Գոգուա, Ժանո Անանիձե, Ալեքսանդր Իաշվիլի, Դավիդ Սիրաձե։