Երեւանում բժշկի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող տղամարդը դատապարտվել է 2 տարվա պայմանական ազատազրկման։

Ըստ մեղադրանքի՝ Էդգարը 2017թ․ հոկտեմբերի 29-ին «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի մանկաբարձական բաժանմունքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որը արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, ինչը զուգորդվել է հերթապահ բժիշկ Գագիկ Պետրոսյանի նկատմամբ բռնություն գործադրելով եւ ընկերության գույքը վնասելով։

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը տղամարդուն մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով եւ նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 1 տարի 6 ամիս ժամկետով: Դատարանը որոշել է պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով։