Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի առավել տաղանդավոր նախագահն է հասարակության ուշադրությունը խնդիրներին հրավիրելու տեսանկյունից: Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը The Times-ին տված հարցազրույցում, որը նա տվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Սպիտակ տան ղեկավարի հետ հանդիպումից անմիջապես հետո:

«Թրամփը նույնությամբ այնպիսին է, ինչպիսին տեսնում եք նրան հեռուստացույցով: Նա պատկանում է այն մարդկանց թվին, որոնք շատ թեմաներով արտահայտվում են սոցցանցերում: Ի տարբերություն ԱՄՆ այլ նախագահների, որոնց մենք երբեւէ տեսել ենք, նա հրապարակայնության տաղանդ ունի», -ասել է նա:

 Հանթը համոզված է, որ Թրամփը ձգտում է համաշխարհային հանրության հետ համագործակցությանը եւ պատրաստ է մեծ ռիկսի գնալ ԿԺԴՀ շուրջ իրավիճակը փակուղուց հանելու իր մտադրությունում: