Մեծ Բրիտանիայում ծնողները իրենց որդու համար գնված Lego մանկական կոնստրուկտորի փաթեթում ածելի են գտել, հաղորդում է «Իզվեստիան»:
«Այն փաթաթված էր կնիքով փաթեթի մեջ, չափը ճիշտ տուփին հարմար էր, այնպես որ, անհնար էր չնկատելը»,- ասել է երեխայի մայրը:
Հեռուստաալքիը նշում է, որ 7-ամյա տղան որոշել է փաթեթավորումն ատամներով բացել, սակայն չի տուժել:
Ծնողները վերադարձել են խանութ, որպեսզի բողոքեն, բայց որպես բարոյական վնաս խանութի վաճառողները նրանց 10 ֆունտ (13 դոլար) են տվել:




























