Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաման է տվել Զինված ուժերը բերել բարձր մարտական պատրաստության Կոսովոյի հատուկ նշանակության ստորաբաժանման գործողությունների պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով Վուչիչի աշխատակազմին։

«Հրամանը փոխանցվել է Սերբիայի բանակի Գլխավոր շտաբի պետին»,–հայտնում է գործակալությունը։

Ամբողջական մարտական պատրաստության են բերվել նաեւ ՆԳՆ հատուկ եւ առանձին ստորաբաժանումներ։

Ավելի վաղ Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության հատուկ նշանակության ստորաբաժանումների շուրջ 60 մարտիկներ զբաղեցրել են «Գազիվոդե» ՀԷԿ–ի արհեստական լճակի մոտակա դիրքերը։