ԱՄՆ-ում կայացել է խոշոր խարդախության գործով դատական նիստ, որում նշանակալի դեր է ունեցել ԱՄՆ-ի Վետերանների գործերով նախարարության աշխատակիցներից մեկը, հաղորդում է USA.One-ը:

Խարդախությունները կապված են վարձույթով տրվող անշարժ գույքի հետ: 15 տարվա ընթացքում հանցագործները դրանով 13 մնլ դոլար են վաստակել, պաշտոնյան կաշառքի տեսքով 286 հազար դոլար է ստացել: 58-ամյա Ռալֆ Թիլմանն ընդունել է իր մեղքը եւ համագործակցել իրավապահների հետ:

Նրա օգնությամբ ոստիկանությունը ծանրակշիռ հանցանշաններ է ձեռք բերել, որոնք ապացուցում են աֆյորայի կազմակերպիչ Ռիչարդ Սքոթի մեղավորությունը:

Հանցագործըները նվազեցրել են շահույթը եւ անընդհատ խուսափել հարկերից, իսկ որպեսզի դա չբացահայտեն, կաշառել են Թիլմանին:

Ռիչարդ Սքոթն իրեն մեղավոր է ճանաչել: Նա համաձայնել է փոխհատուցել 13 մլն դոլարը: Բացի այդ առաջիկա 6 տարիները նա բանտում կանցկացնի: