Ինդոնեզիայի փոխնախագահ Յուսուֆ Կալան ասել է, որ երկրաշարժի զոհերի թիվը կարող է հասնել մի քանի հազարի, գրում է ՏԱՍՍ-ը:
«Որոշ շրջանների հետ կապ գոյություն չունի, եւ զոհերի ընդհանուր թիվը կարող է լինել մի քանի հազար», - ասել է նա:
Խոսքը Դունգալա տարածքի մասին է, որտեղ բնակվում է շուրջ 300 հազար մարդ եւ որը ցնցումների էպիկենտրոնն էր:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախօրեին՝ վաղ առավոտյան, Պալու քաղաքից քիչ հեռու՝ Սուլավեսի կղզու ափերի մոտ 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել են մի քանի ստորգետնյա ցնցումներ, ամենահզորը 7.4 մագնիտուդով:
Դրանից հետո Պալու քաղաքին հարվածել է մինչեւ երկու մետր բարձրությամբ ցունամիի: Իշխանությունները որոշել են մինչեւ այս երեկո փակել Կենտրոնական Սուլավեսիի մայրաքաղաքի օդանավակայանը:




























