Թուրքիան պատրաստվել է մոտեցող «Զորբա» փոթորկին, որը հորդառատ անձրեւներ է բերել Հունաստանի Պելոպոննես թերակղզի, այնուհետեւ ուղղությունը փոխել դեպի թուրքական արեւմտյան ափ: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն` հղում անելով թուրքական Hurriyet թերթին:
Հրապատարակութայն համաձայն, սեպտեմբերի 30-ին հզոր փոթորիկը կհասնի Էգեյան ծովում հունական եւ թուրքական կղզիներին, ինչպես նաեւ Թուրքիայի արեւմտյան ափերի քաղաքներին:
Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն, փոթորիկը պետք է ավարտվի հոկտեմբերի 1-ին:




























