Սիրիայում գտնվող Աիշա ալ-Իզզիի խմբավորումը մերժել է երկրի հյուսիսարեւմտյան նահանգում ապառազմականացված գոտի ստեղծելու վերաբերյալ գործարքը, գրում է AFP-ն:
ԱՄՆ-ի աջակցած սիրիացի ապստամբների խմբավորումը մերժել է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ գործարքը:
Ապստամբների ներկայացուցիչները հայտարարել են, որ բուֆերային գոտին պետք է ներառի նույն չափով տարածք ինչպես ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքից այնպես էլ կառավարական ուժերի կողմից վերահսկվող հարակից գոտիներից:
«Մենք դեմ ենք այս գործարքին», - ասել է Աիշան Ալ-Իզիի ղեկավար Ջամիլ ալ Սալեհը:




























