Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմադ բին Սալմանը չեզոք գոտում, որը տնօրինում է Քուվեյթի հետ, նավթի արդյունահանումը վերականգնելու հարցը կքննարկի արաբական պետություն այցի ժամանակ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով հարցին ծանոթ աղբյուրին:
Գահաժառանգ արքայազնը բանակցությունները կվարի Քուվեյթի էմիր շեյխ Սաբահ ալ Ահմադ ալ Ջաբեր ալ Սաբահի հետ:
Չեզոք գոտու նավթային հանքավայրերի համատեղ շահագործման դադարեցումը ՕՊԵԿ երկու անդամ երկրների միջեւ քաղաքական հարց է դարձել, բաձրաստիճան պաշտոնյաները մի քանի ամիս փորձում են այն կարգավորել:
Առայժմ հայտնի չէ՝ Չեզոք գոտու վերաբերյալ բանակցություններն արդյոք կհանգեցնե՞ն այս շրջանում նավթի արդյունահանման վերականգնմանը:
Վերագործարկումը սկսվում է նավթային շուկաների համար բարդ ժամանակահատվածում, քանի որ Վաշինգթոնը Էր Ռիադի վրա ճնշում է գործադրում, որ այն մեծացնի նավթի արդյունահանումը՝ նավթի գների նվազեցման նպատակով:
Սաուդյան Արաբիան նավթի համաշխարհային առաջատար արտահող է եւ դե ֆակտո ՕՊԵԿ առաջնորդը: Չեզոք գոտու նավի հանքավայրերի վերագործարկումը կարող է նավթի արդյունահանումը մեծացնել մինչեւ 500 հազար բարել ինչպես Սաուդյան Արաբիայի, այնպես էլ Քուվեյթի համար:



























