Կանադացի զինվորականներին թույլ են տվել մորուք աճեցնել՝ տեղեկացնում է CBC-ն։ Ընդ որում՝ երկրի պաշտպանության նախարարությունը թողարկել է հատուկ հրահանգներ այն մասին, թե ինչ երկարության պետք է լինի դեմքի մազածածկույթը։ Մասնավորապես, մորուքը պետք է կոկիկ կտրված լինի եւ չգերազանցի երկու սանտիմետրը, իսկ վիզն ու այտոսկրերը պետք է սափրված լինեն։

Նոր քաղաքականությունը թեթեւացնում է այն սահմանափակումները, որոնք արդեն երկար տարիներ գոյություն ունեին։ Մինչ այսօր մորուքը թույլատրվում էր միայն սահմանափակ հիմունքներով եւ բանակում ղեկավարի թույլտվությամբ։ Բացառություն արվում էր միայն այն դեպքում, երբ այն կրոնական մշակույթի մաս էր հանդիսանում։ Օրինակ՝ Կանադայի ներկայիս պաշտպանության նախարարը, ով սիկհ է, ծառայել է որպես փոխգնդապետ եւ երկար մորուք է ունեցել։ Սահմանափակումը վերացնելու պատճառն այն է, որ բանակն ավելի ցանկալի աշխատավայր լինի։