Իրանը եւ Չինաստանը կխանգարեն տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությանը։ Այս մասին չինական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին՝ տեղեկացնում է Tasnim-ը։

Նրա խոսքերով՝ ամերիկացիները չեն ուզում, որ Արեւմտյան Ասիայում լինի այնպիսի ազդեցիկ երկիր, ինչպիսին է Իրանը, իսկ Արեւելյան Ասիայում՝ այնպիսի հզոր ազդեցիկ երկիր, ինչպիսին է Չինաստանը։

«Դա կհանգեցնի նրան, որ Իրանը եւ Չինաստանը, որոնք հավատում են իրենց անկախությանը, իշխանությանն ու հնարավորություններին, կխոչընդոտեն Միացյալ Նահանգների եւ նրանց ազդեցությանն ու ներկայությանը, ովքեր ձգտում են ոչնչոցնել անկախությունը»,- հավելել է նա։