Ռուսաստանը թանկ կվճարի իր գործողությունների համար, եթե փորձի վախեցնել Մեծ Բրիտանիային եւ խախտի միջազգային կանոնները։ Այս մասին Պահպանողական կուսակցության ամենամյա համաժողովում հայտարարել է Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերոմի Հանթը՝ տեղեկացնում է Reuters-ը։
«Բրիտանական պահպանողականները պարզ ուղերձ ունեն Կրեմլի համար՝ եթե փորձեք վախեցնել մեր երկրին, եթե գործածեք քիմիական զենք, եթե չխաղաք միջազգային օրենքներով, ապա դրա գինը միշտ շատ բարձր կլինի»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Մեծ Բրիտանիան շատ է մոտեցել ՀԳՎ-ի ցանցին»։




























